«Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողով

Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում» խորագրով 8-րդ միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2026 թ. հոկտեմբերի 16-17-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1130-ին):

Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է ժամանակին ներքոբերյալ նյութերն էլեկտրոնային տարբերակով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ o.cafedra@yandex.ru

  1. 1. Դիմում-հայտ (1-ին հավելվածում ներկայացված ձևով) — մինչև 2026 թ. հուլիսի 1-ը:

2. Հոդվածը (2-րդ հավելվածում ներկայացված պահանջներով) — մինչև 2026 թ. սեպտեմբերի 15-ը:

Տեղեկատվական հեռախոսահամարներ՝

+374 0322 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Վարդգեսի Հովսեփյան),

+374 93 973057 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ՝ Տարոն Ռուդոլֆի Դանիելյան — պատասխանատու քարտուղար),

+374 93 008380 (օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ՝ Թադևոս Վրույրի Թադևոսյան — նախագահ),

+374 93 338996 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. դոցենտ՝ Վալերի Ալբերտի Փիլոյան — փոխնախագահ)

Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները, դիմում-հայտը և ներկայացվելիք նյութերի պահանջները՝ այստեղ։

Previous Article
Next Article