Շարժունության հնարավորություն Մարիբորի համալսարանում, Սլովենիա
Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ Մարիբորի համալսարանում 2025-26 ուստարվա երկրորդ կիսամյակում ուսումնառությունն անցկացնելու համար։
Մրցույթին կարող են դիմել Վանաձորի պետական համալսարանում երկրորդ և երրորդ կուրսում սովորող ուսանողները։
Վանաձորի պետական համալսարանում կազմակերպվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
● Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր)- ՄՈԳ-ի անցողիկ շեմը՝ 85, համարվում է մրցութային ցուցանիշ
● Օտար լեզվի իմացությունը հաստատող բուհի կողմից հավաստող փաստաթուղթ – ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 մակարդակ,
TOEFL կամ IELTS միջազգային վկայականներ՝ համապատասխանաբար B1 մակարդակ,
Միջազգային հավատարմագրված կազմակերպությունների կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող՝ պետության լիազոր մարմնի կողմից հաստատված և վավերացված փաստաթուղթ․ չի համարվում մրցութային ցուցանիշ
● Մոտիվացիոն նամակ․ համարվում է մրցութային ցուցանիշ
● Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ
Հանձնաժողովը բոլոր դիմորդների համար կազմակերպում է հարցազրույց, որը անց է կացվում հայերենով։
Մոտիվացիոն նամակի շարադրման և գնահատման չափորոշիչները ներկայացված են «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության» կանոնակարգի Հավելված 3-ում։ https://new.vsu.am/karg/2025/sharjunutyun.pdf
Մինչև մրցույթին դիմելը խորհորդ է տրվում ծանոթանալ Մարիբորի համալսարանում անգլերենով դասավանդվող առարկաներին։ https://www.erasmusplus.um.si/international-students/application/course-catalogue/
Հայտադիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՎՊՀ-ի վարչական մասնաշենք՝ ընդհանուր բաժին սույն թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։
