Օտար (անգլերեն) լեզվի քննություն՝ 2025-2026 ուստարում շարժունության մրցույթներին մասնակցել ցանկացող ուսանողների համար

Հարգելի՛ ուսանողներ,

Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը կազմակերպում է անգլերեն լեզվի քննություն՝ 2025-2026 ուստարում շարժունության մրցույթներին մասնակցել ցանկացող ուսանողների համար։  Քննական թեստերը համապատասխանելու են B1 և B2 մակարդակներին։ Հարկ է նշել, որ յուրաքանչյուր համալսարան ինքն է սահմանում լեզվի իմացության անցողիկ մակարդակը։

Լեզվի քննությանը մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում ՎՊՀ ռեկտորի անունով՝ նշելով թեստի մակարդակը։

Քննական թեստերի նմուշ-օրինակներին կարելի է ծանոթանալ «Օտար լեզվի իմացության մակարդակը ստուգող քննության գնահատման ընթացակարգի» Հավելված 1-ում։

Դիմումներն ընդունվում են հոկտեմբերի 30-ը ներառյալ։   

Քննությունն անցկացվելու է սույն թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 10.00 -ին։   Հարցերի դեպքում դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին։

Previous Article
Next Article