«Ժամանակի արդյունավետ կառավարում» թեմայով սեմինար
2025թ․ հոկտեմբերի 16-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կազմակերպվեց «Ժամանակի արդյունավետ կառավարում» թեմայով սեմինար, որին մասնակցում էին հասարակական գիտության ֆակուլտետի ուսանողները: Սեմինարը վարում էր Արշավիր Ղուկասյանը։
Սեմինարը ոչ միայն չափազանց հետաքրքիր էր, այլև գիտականորեն իմաստավորված ու գործնականորեն կիրառելի՝ ինչպես ուսանողների, այնպես էլ դասախոսական անձնակազմի համար։
Շնորհակալություն ենք հայտնում Արշավիր Ղուկասյանին՝ իր արժեքավոր փորձը, գիտելիքները և ոգեշնչող օրինակները լսարանի հետ կիսելու, ինչպես նաև իր անմիջական, հետաքրքիր ու հասանելի ներկայացման համար։ Նման նախաձեռնությունները խթանում են անձնական ու մասնագիտական աճը և նպաստում են կրթության շարունակական զարգացմանը։ Այն ոչ միայն օգնում է խորացնել մեր պատկերացումները ժամանակի արդյունավետ օգտագործման մասին, այլև բացահայտում է, թե որքան կարևոր է ճիշտ հաղորդակցումը, ինչպես նաև ժամանակի արդյունավետ կառավարումը թե՛ ուսումնական, թե՛ մասնագիտական ու անձնական կյանքում։
Սեմինարը կազմակերպել էր մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Սեդա Բեժանյանը:
Հանդիպմանը մասնակցում էին Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ծատուրյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը։
Նմանատիպ հանդիպումները նոր սկիզբ կդնեն՝ ուսուցողական և զարգացնող միջոցառումների կազմակերպման համար։






