ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Արտասահմանյան գործուղումների (վերապատրաստումների) աջակցության» մրցույթ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Արտասահմանյան գործուղումների (վերապատրաստումների) աջակցության» մրցույթ Մրցույթի շրջանակներում Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցներից ֆինանսական աջակցություն կտրամադրվի 2025-2026թթ․ ընթացքում իրականացվելիք գիտական վերապատրաստումների ծրագրերին։ Կախված վերապատրաստման տևողությունից, գործուղման պայմաններից և երկրից՝ հատկացվող գումարը կարող է կազմել մինչև 3 500 000 ՀՀ դրամ։ Բնագավառը․ աստղաֆիզիկա (ներառյալ միջգիտակարգային ոլորտները), ֆիզիկա, մաթեմատիկա։
