Վանաձորի պետական համալսարանում կայացավ Աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստը

Սեպտեմբերի 30-ին Վանաձորի պետական համալսարանի նիստերի դահլիճում կայացավ Աղետների ռիսկի կառավարման խորհրդի երկրորդ նիստը: Այն  վարեց համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը:

   Օրակարգը հաստատվեց միաձայն:

   Բացման խոսքով  ելույթ ուեցավ անվտանգության ճարտարագետ, Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածության պատասխանատու, քարտուղար Մարինե Սիրադեղյանը։

  Հաջորդիվ ներկայացվեցին օրակարգային հարցերը՝    Աղետների ռիսկի կառավարման ոլորտային խմբերի կազմը և ոլորտային պատասխանատուների աշխատանքային պլանները, որոնք միաձայն   հաստատվեցին նիստի անդամների կողմից։

   «Վանաձորի Հ․ Թումանյանի պետական համալսարան» հիմնադրամի  քոլեջի տնօրեն, Աղետների ռիսկի կառավարման խորհրդի ղեկավարի տեղակալ Արևիկ Լոքյանը ներկայացրեց առաջիկայում նախատեսվող  աղետների ռիսկի նվազեցման միջոցառումները՝ ըստ 2025-2028 թթ․ համար մշակված պլան-ժամանակացույցի, ինչպես նաև առաջարկեց ուսանողների և աշխատակազմի հոգեբանական և ֆիզիկական պատրաստվածությունը ապահովելու նպատակով  մինչև տարեվերջ կազմակերպել արտակարգ  իրավիճակների դեպքում առաջին հոգեբանական աջակցության և գործողությունների ու վարքականոնների ուսուցման դասընթացներ:

Previous Article
Next Article