Վանաձորի «Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը նոր ռեկտոր ունի
2025 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար մրցույթը, որի արդյունքում ռեկտոր ընտրվեց մանկավարժական գիտությունների դոկտոր Արմեն Միշայի Ծատուրյանը :
Շնորհավորում ենք նորընտիր ռեկտորին, մաղթում արդյունավետ աշխատանք, նոր ձեռքբերումներ և հաջողություններ համալսարանի զարգացման գործում:
Շնորհակալություն ենք հայտնում նախկին ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ռուստամ Ռաֆիկի Սահակյանին համալսարանի զարգացմանն ուղղված գործունեության համար։
