Հասարակական գիտությունների ֆակուլտետի օր

Հոկտեմբերի  3-ին  «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հանդիսավորությամբ  նշվեց հասարակական գիտությունների ֆակուլտետի օրը։

  Տոնի առթիվ ֆակուլտետի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ողջունելու և իրենց բարեմաղթանքները փոխանցելու համար ելույթ ունեցան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Պապոյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագիտական  գիտությունների թեկնածու, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը,    արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Բարսեղյանը։

   2024-2025  ուսումնական տարվա արդյունքներով հասարակական գիտությունների ֆակուլտետի  լավագույն ուսանող  ճանաչվեց  «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ալիսա Արևշատյանը։

  Ֆակուլտետի լավագույն մարզիկ   ճանաչվեց «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության  2-րդ կուրսի ուսանող Մհեր Օհանյանը։

  Հասարակական գիտությունների ֆակուլտետի մասնագիտությունների կայացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար պարգևատրվեցին  էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոհար Եղյանը, մանկավարժության  և հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարգարիտա Շահվերդյանը, արվեստի և սպորտի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Հեքիմյանը։

Պարգևատրվեցին նաև ֆակուլտետի 2024-2025 ուստարվա լավագույն ուսանողներն՝ ըստ մասնագիտությունների։

    Միջոցառման տոնական հատվածում ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների ուսանողները ներկայացան հետաքրքիր ելույթներով ու անակնկալներով՝ անդրադառնալով իրենց մասնագիտությունների կարևորությանը, բովանդակությանն ու առանձնահատկություններին։

   Միջոցառման  ընթացքն ուղեկցվեց  ֆակուլտետի տաղանդաշատ ուսանողների երաժշտական կատարումներով, իսկ ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկան հասարակական գիտությունների ֆակուլտետի  նախագահ Իննա Ավդոյանը և  համալսարանի ուսանողական խորհրդի  նախագահ Էրիկ Հարությունյանը։

Previous Article
Next Article