Գիտական գրականության նվիրատվություն համալսարանին
2025թ․ սեպտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ համագործակցային կարևոր միջոցառում, որին մասնակցեցին Վանաձորի, Շիրակի, Գավառի պետական համալսարանների, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Կաճառ գիտական կենտրոնի ներկայացուցիչները։ Վանաձորի պետական համալսարանից միջոցառմանը մասնակցեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը և համալսարանի գրադարանի վարիչ Գոհար Գաբոյանը։
Մարզային բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակն էր Արևելագիտության ինստիտուտի կողմից գիտական գրականության նվիրաբերումը և հետագա համագործակցությունների խթանումը։
Արևելագիտության ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն նվիրաբերեց համալսարաններին և գիտական կենտրոնին։
Վարդուհի Հովսեփյանը բարձր գնահատեց Արևելագիտության ինստիտուտի նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնեց համալսարանի գրադարանին արժեքավոր գիտական գրականություն նվիրաբերելու և համալսարանի գիտակրթական միջավայրի հարստացմանը նպաստելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վանաձորի պետական համալսարանի և Արևելագիտության ինստիտուտի միջև ապագա համագործակցության իրականացման քայլերը։

