Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչների մասնակցությունը «Ճախրուկ» հասարակական կազմակերպության համաժողովին

  2025թ․ սեպտեմբերի 25-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր  պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը և գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը մասնակցեցին Խարբերդի մասնագիտացված մանկատանը տեղի ունեցած «Ճախրուկ»  հասարակական կազմակերպության՝ «Հոգու ազատագրման արվեստը՝ ինքնաճանաչումից մինչև մարդկային հոգատարություն» խորագրով համաժողովին։

  Համաժողովը մեկնարկեց «Ճախրուկի» հիմնադիրներ Անահիտ և Աննա Մխիթարյանների  բացման խոսքերով, ապա երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը։

Համաժողովի ընթացքում բարձրաձայնվեցին հոգևոր և հուզական ինքնաճանաչման, ներքին ազատագրման և մարդկային կապերի խորացման վերաբերյալ թեմաներ։  Համաժողովին որպես բանախոսներ զեկույցներով հանդես եկան  հոգեբանական, բժշկական, կրթական, մշակույթի ոլորտների, իրավական համակարգի և պետական կառավարման ներկայացուցիչներ։ Բանախոսների թվում էր նաև Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։

Համաժողովը նպաստեց ոչ միայն մասնագիտական գործունեության և փորձի փոխանակմանը, այլև ստեղծեց մարդասիրական արժեքների, ինքնաճանաչման  և ներքին բացահայտումների   վերարժևորման միջավայր։ Այն վկայեց, որ մարդու ամբողջական զարգացումը սկսում է ինքն իրեն ճանաչելու, զգալու և դիմացինի ներաշխարհը ընկալելու ունակությունից։

Previous Article
Next Article