Հոգեբանական աջակցության կենտրոն

Վանաձորի պետական համալսարանի հարգելի՛ աշխատակիցներ և ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ հասարակական գիտությունների ֆակուլտետի 8-րդ լսարանին կից առանձնացված սենյակում գործում է ՎՊՀ ուսանողների և դասախոսների համար նախատեսված հոգեբանական աջակցության կենտրոն, որի աշխատանքները համակարգելու է մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Մ․ Մազմանյանը։

Կենտրոնի աշխատանքային ժամերն են․

Երկուշաբթի՝ ժամը 15։10-18։00 – հոգեբան՝ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ Նունե Հովսեփյան,

Հինգշաբթի՝ ժամը 15։10-18։00 – հոգեբան՝ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դոցենտ, կենտրոնի համակարգող Մարիաննա Մազմանյան,

Ուրբաթ՝ ժամը 16։30-18։00 – հոգեբան՝ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Տաթևիկ Մալումյան։

Previous Article
Next Article