Վանաձորի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը
Սեպտեմբերի 25-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կայացավ 2025-2026 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը։ Օրակարգը հաստատվեց միաձայն։
Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց տեղեկատվություն՝ դոցենտի գիտական կոչման հավակնորդներ մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Գագիկ Էմինյանի և մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Լուսիկ Միրաբյանի կատարած գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ։
Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը։
Քվեարկության արդյունքում Գագիկ Էմինյանը և Լուսիկ Միրաբյանը ձայների ճնշող մեծամասնությամբ արժանացան դոցենտի գիտական կոչման։
Գիտական քարտուղար Սեդա Բեժանյանը զեկուցեց օրակարգային հաջորդ հարցը՝ գիտական խորհրդի 2025-2026 ուստարվա աշխատանքային պլանը, որը քննարկվեց և հաստատվեց գիտխորհրդի կողմից։
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ամբիոնների գիտահետազոտական ուղղությունները և թեմաները։
Վանաձորի պետական համալսարանի իրավաբան Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության կարգը:
Քննարկումների արդյունքում գիտխորհրդում հաստատվեցին նաև վերոնշյալ զեկույցները։






