30 տարի անց՝  հանդիպում հարազատ բուհում

     2025թ․ սեպտմբերի 20-ին՝ բուհն ավարտելու 30-ամյակի առթիվ,  «Վանաձորի  Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամ այցելեցին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 1995թ․  Պատմություն և  Իրավագիտություն մասնագիտության  շրջանավարտները։

   Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի և մշակույթի կենտրոնի ղեկավար Մարիամ Լոռեցյանի ուղեկցությամբ շրջանավարտները շրջեցին  համալսարանում։ Այցելեցին գրադարան,  մեդիալաբ, պատմության ամբիոն, ժամանակակից տեխնիկայով հագեցած լսարաններ՝  ծանոթանալով բուհի ներկայիս պայմաններին ու հնարավորություններին։

   Հանդիպումը շարունակվեց համալսարանի Smart Caffe-ում, որտեղ հյուրերը իրականացրին այցի հաջորդ նպատակը: Արմեն Մատինյանը և  Գառնիկ Մազմանյանը իրենց համակուրսեցի «Արսեն Հարությունյանի»  անվան ամենամյա   կրթաթոշակներ տրամադրեցին «Պատմություն» և «Իրավագիտություն» բաժինների լավագույն 4  ուսանողներին, ինչպես նաև նվերներ հանձնեցին պատմության ամբիոնին։

  Ռ․ Սահակյանը համալսարանի անունից շրջանավարտներին նվիրեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նախաձեռնությամբ տպագրված    Հովհ․ Թումանյանի  «Հայոց Լեռներում» բանաստեղծության հրատարակությունը:

   Ելույթների ընթացքում Ա․ Մատինյանը  շնորհակալություն հայտնեց բուհին՝  ջերմ ընդունելության, իսկ Ռ․ Սահակյանը՝ համալսարանի հետ կապը մշտապես պահելու և  աջակցություն ցուցաբերելու համար։

   Շնորհակալ ենք ձեր անկեղծ ներկայության, պատրաստակամության և նվիրումի համար։

Previous Article
Next Article