Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի շրջանավարտ Նարեկ Հովհաննիսյանը հաջողությամբ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը

Սույն թվականիսեպտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պետական պոլիտեխնիկական համալսարանի առկա ուսուցման համակարգի  ասպիրանտ Նարեկ Հովհաննիսյանը հաջողությամբ   սահմանված ժամկետում  պաշտպանել է  «Անորոշության պայմաններում մենեջերի որոշումների ընդունմանն աջակցող համակարգի մշակումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ Ե.13.02 – «Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ: Ատենախոսության թեզի գիտական ղեկավարն է Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։

Ցուցաբերելով բարձր գիտական պատրաստվածություն և խորը մասնագիտական գիտելիքներ՝ Նարեկ Հովհաննիսյանը մասնագիտական խորհրդի կողմից  արժանացել է բարձր գնահատականի և միաձայն երաշխավորվել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմանը:

  Նարեկ Վարդանի Հովհաննիսյանը 2016 թվականին ընդունվել և սովորել է Վանաձորի պետական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ, որն ավարտել է 2020թ.-ին` ստանալով ինֆորմատիկայի բակալավրի որակավորում: 2020-2022 թթ․ սովորել է Վանաձորի պետական համալսարանի մագիստրատուրայում, ստացել է մագիստրոսի աստիճան` «Ինֆորմատիկա» մասնագիտությամբ:

 2022-2025 թթ․ սովորել  է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի  առկա ուսուցման համակարգի ասպիրանտուրայում։

 Նարեկ Հովհաննիսյանը երկու անգամ ճանաչվել է ՀՀ լավագույն ուսանող, որի համար  2020 թվականին  պարգևատրվել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների  դեսպանի , իսկ 2023 թվականին՝  ՀՀ  ԿԳՄՍՆ  նախարարի  կողմից։

Վանաձորի պետական համալսարանը ջերմորեն շնորհավորում է երիտասարդ

գիտնականին և  մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։

Previous Article
Next Article