Շարժունության հնարավորություն Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայիանվան համալսարանում (Ռումինիա)

Erasmus+ KA171 ծրագրի շրջանակներում Յաշի Ա․ Կուզայի անվան համալսարանը հայտարարում է պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության մրցույթ (դասավանդում, 1 տեղ)։ 

Շարժունությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակին՝ փետրվարի 16-ից  մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում։

ՎՊՀ-ի կողմից կազմակերպվող մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • TOEFL/IELTS միջազգային վկայականներ, ըստ հյուրընկալող  բուհի պահանջի համապատասխանաբար B2 մակարդակ, կամ միջազգային հավատարմագրված կազմակերպութունների կողմից օտար լեզվի իմացությունը հավաստող՝ պետության լիազոր մարմնի կողմից հաստատված և վավերացված փաստաթուղթ, չի համարվում մրցութային ցուցանիշ
  • Մոտիվացիոն նամակ, համարվում է մրցութային ցուցանիշ
  • Դասավանդման պլան (երաշխավորված ամբիոնի նիստում)
  • Ինքնակենսագրական տվյալներ, չի համարվում մրցութային ցուցանիշ

Անգլերեն լեզվի բազային բարձրագույն կրթություն ունեցող հայտ ներկայացրած դիմորդները (բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ովքեր վերջին 3 տարում մասնագիտական դասընթացներ են վարում համապատասխան կրթական ծրագրում) ազատվում են օտար լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց։

Ընտրող հանձնաժողովը գնահատում է հետևյալ մրցութային ցուցանիշները․

  • Մոտիվացիոն նամակ- 100 միավոր (գնահատման և շարադրման չափորոշիչները ներկայացված են «Ուսանողների, վարչական և պրոֆեսորադասախոսական աշխատակազմի շարժունության կանոնակարգ»-ի Հավելված 3-ում)։
  • Հարցազրույց – 100 միավոր

Մրցույթին մասնակցելու անցողիկ շեմը գումարային 140 միավորն է հնարավոր 200-ից։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցույան բաժին։

Previous Article
Next Article