Մասնագիտական կողմնորոշման հանդիպում Վանաձորի պետական համալսարանի քոլեջում

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակներում  սեպտեմբերի 11-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջում տեղի ունեցավ մասնագիտական կողմնորոշման հանդիպում։

Հանդիպմանը մասնակցեցին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ, «Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 4-րդ,  «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության  3-րդ և  4-րդ կուրսերի  շուրջ  40  ուսանողներ։

Բուհ-դպրոց կապերի մասնագետ  Ա. Իսկանդարյանը ուսանողներին ներկայացրեց  բուհի ընդունելության կարգը, առկա և հեռակա ուսուցման համակարգերի մասնագիտությունները, ընդունելության քննությունները,  կրթական շարժունության ծրագրերը, զեղչերի ճկուն համակարգը։

Քննարկվեցին ուսանողներին հետաքրքրող մի շարք հարցեր՝ մասնագիտությունների և նրանց որակավորումների, ընդունելության կարգի փոփոխությունների, ինչպես նաև քոլեջից բուհ դիմելու արտոնությունների վերաբերյալ։

Previous Article
Next Article