ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

2025 թվականի սեպտեմբերի 18-ին Վանաձորի պետական համալսարանի Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժինը կազմակերպում է տեղեկատվական հանդիպում:

Միջոցառման ընթացքում բաժնի կողմից կներկայացվեն շարժունությանը դիմելու կարգը, կքննարկվեն փոխանակման ծրագրերի առավելություններն ու ընձեռնվող հնարավորությունները, հանդիպող դժվարություններն ու հնարավոր լուծումները։

Հանդիպմանը կմասնակցեն 2024-2025 ուստարում շարժունության ծրագրերին մասնակցած ուսանողները, ովքեր կկիսվեն իրենց փորձով և ձեռքբերումներով։

Հանդիպումը տեղի կունենա ժամը 15․00-ին Smart Caffe-ում։

Հարցերի դեպքում դիմել Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին, կամ զանգհարել +374 322 41853։

Previous Article
Next Article