Փրկարարի օրվան նվիրված միջոցառում Վանաձորի պետական համալսարանում

Սեպտեմբերի 9-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում  անցկացվեց փրկարարի  օրվան նվիրված միջոցառում։

 Հայաստանի Հանրապետությունում 1997թ․ սեպտեմբերի 4-ին ստեղծվեց արագ արձագանքման փրկարարական ջոկատը։ Այժմ «ԱԻ աշխատողի օրվա»  փոխարեն կիրառվում է «փրկարարի օր» եզրույթը, և 2008 թ-ից սկսած՝  սեպտեմբերի 4-ը նշվում է որպես Փրկարարի օր։

 Համալսարանի վարչատնտեսական բաժնի անվտանգության ճարտարագետ, շինարար Մարինե Սիրադեղյանը ՎՊՀ քոլեջի  ուսանողներին ներկայացրեց  հրդեհի և երկրաշարժի ժամանակ  վարքագծային կանոնները  տանը, դրսում և ուսումնական հաստատությունում գտնվելիս, ինչպես նաև 4 թեմատիկ նյութի ցուցադրմամբ անդրադարձավ  փրկարարների  դժվարին առօրյային, պատասխանատու ծառայությանն ու ցուցաբերած խիզախությանը։

 Սա լավագույն առիթն է ևս մեկ անգամ  շնորհակալություն հայտնելու և արժևորելու փրկարարների կողմից կատարվող բարեխիղճ   աշխատանքը։ Փրկարարի ծառայությունը մարդասիրական առաքելություն է՝  գիտակցված և անձնուրաց նվիրում։

    Երախտապարտ ենք ձեզ և  ձեր ընտանքիներին։

Previous Article
Next Article