Անվճար դասընթաց 2026-2027 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություններին ընդառաջ
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանը 2025-2026 ուստարվա հեռակա և 2026-2027 ուստարվա առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություններին ընդառաջ կազմակերպում է անվճար առարկայական դասընթացներ (խորհրդատվություններ):
Հեռակա ուսուցման համակարգի համար նախատեսված դասընթացները անցկացվելու են ս.թ. սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 20-ը:
Առկա ուսուցման համակարգի համար նախատեսված դասընթացները անցկացվելու են ս.թ. հոկտեմբերի 20-ից մինչև հունիսի 1-ը՝ հետևյալ առարկաներից.
հայոց լեզու և գրականություն,
անգլերեն լեզու,
ռուսաց լեզու,
հայոց պատմություն,
մաթեմատիկա,
քիմիա,
կենսաբանություն,
ֆիզիկա,
մասնագիտություն (ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ)
ընդհանուր ֆիզիկական պատրաստականություն (մարմնամարզություն, աթլետիկա):
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին ներկայացնել անձնագրի պատճենը և լրացնել դիմում–հայտը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության» բաժին։
Հեռախոս՝ (0322) 4-18-53, (098) 09 07 22։
ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36։
info@vsu.am:
