Վանաձորի պետական համալսարանի VanLogic թիմի հանդիպումը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի հետ

  Վանաձորի պետական համալսարանի VanLogic թիմը իր հեղինակած «TechTree» նախագծով հաղթել է  Ծաղկաձորում տեղի ունեցած Ուսանողական երկրորդ հաքաթոնին՝ արժանանալով երրորդ մրցանակին։

  Այս ձեռքբերման առթիվ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, VanLogic թիմը հանդիպում ունեցավ բուհի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի հետ։

 Հանդիպման ընթացքում ուսանողները Ռ․ Սահակյանի հետ քննարկեցին նախագիծը կյանքի կոչելու  առաջիկա քայլերը և անելիքները և  ստացան արժեքավոր խորհուրդներ ։

 Ռ․ Սահակյանը շնորհավորեց թիմին հաքաթոնում գրանցած հաջողության կապակցությամբ և ուսանողներին հանձեց հուշանվերներ՝ համալսարանի խորհրդանիշներով։

 Վանաձորի պետական համալսարանի ողջ անձնակազմը շնորհավորում է VanLogic թիմին մրցանակային տեղ գրավելու և համալսարանը պատվով ներկայացնելու համար՝ մաղթելով շարունակական  հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ, ստեղծարարություն և առաջընթաց։

Previous Article
Next Article