Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարանը հայտարարում է հայցորդների 2025-2026 ուստարվա ընդունելություն (վճարովի, առանց բանակից տարկետման իրավունքի) հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար:

Դիմումներն ընդունվում են ս. թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:

Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Դիմում ՝ Համալսարանի ռեկտորի անունով

Բակալավրի և մագիստրոսի (կամ դիպլոմավորված մասնագետի) դիպլոմների և դրանց հավելվածների պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)

Անձնագրի պատճեն

Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը

Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3×4 չափսի)

Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):


Մանրամասների համար կարող եք տեղեկանալ հետևյալ հղումով https://old.vsu.am/kanonakarger%2031/aspirant.pdf, կամ դիմել ՎՊՀ Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին:

☎️0322 418 -53, լրացուցիչ` 146:

Previous Article
Next Article