ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՌՈՒՄԻՆԻԱ)
ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՌՈՒՄԻՆԻԱ)
ՅԱՇԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (ՌՈՒՄԻՆԻԱ)
Էրազմուս միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2013 թվականից «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը համագործակցում է Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի հետ (Ռումինիա): Յաշի համալսարանը հիմնադրվել է 1860 թ. արքայազն Ալեքսանդրու Իոան Կուզայի հրամանով և ներկայումս Ռումինիայի առաջատար համալսարաններից է։ Համալսարանն իրականացնում է կրթական ծրագրեր և դասընթացներ ռումիներենով, անգլերենով և ֆրանսերենով։ 2008թ. երրորդ տարին անընդմեջ Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը զբաղեցրել է առաջին տեղը միջազգային հետազոտության ոլորտում՝ Շանհայի չափանիշներով։
Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՎՊՀ-ից 16 ուսանողներ արդեն ուսումնառություն են ստացել Յաշի համալսարանում, իսկ ռումինացի մեկ ուսանող շարժունությամբ ուսումնառել է ՎՊՀ-ում։
«Յաշիի համալսարանում շարժունության փորձառությունը կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն էր՝ համատեղելու որակյալ կրթությունը կյանքի մարտահրավերների հետ և դառնալու ավելի ինքնավստահ և մոտիվացված»,- նշում է Էրիկ Դալլաքյանը, ով Էրազմուս+ ծրագրի շրջանակներում 2017թ. մեկ կիսամյակ տևողությամբ ուսումնառություն է ստացել Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում։
Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/։
ՅԱՇԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Էրազմուս+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի Գործողություն 107-ի շրջանակներում Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը տրամադրում է կրթաթոշակներ «ՎՊՀ» հիմնադրամի ակադեմիական բոլոր աստիճանների ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի համար:
Ուսանողների շարժունություն. Էրզմուս ծրագրի շրջանակներում Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը տրամադրում է ուսանողական շարժունության կրթաթոշակներ մեկ կիսամյակ տևողությամբ:
Ովքե՞ր կարող են դիմել Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Ուսանողական շարժունության կրթաթոշակի համար կարող են դիմել բակալավրի 2-րդ, 3-րդ և 4րդ (առաջին կիսամյակ) կուրսի, մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսի (առաջին կիսամյակ) և ասպիրանտուրայի ուսանողները:
Ի՞նչ դասընթացներ կարելի է անցնել ուսումնառության ընթացքում: Համալսարանը տրամադրում է բազմակողմանի կրթություն տարբեր բաժիններում՝ անգլերենով և ֆրանսերենով: Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում Էրազմուս+ ծրագրով իրականացվող գործողություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/international/erasmus-programme/students/:
Ի՞նչ չափանիշներով է կատարվում ուսանողների ընտրությունը: Կրթաթաշակ ստանալու համար դիմող ուսանողների ընտրությունն իրականացվում է ըստ հետևյալ չափանիշների՝
1. Ուսման առաջադիմություն,
2. Օտար լեզվի իմացություն (անգլերեն՝ B1-B2 կամ պորտուգալերեն)
3. Մոտիվացիա,
4. Ուսանողների արտալսարանային ակտիվությունը ցանկալի է:
Ինչպե՞ս դիմել Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում Էրազմուսի կրթաթոշակ ստանալու համար: Դիմումները լրացվում են առցանց կարգով համալսարանի կայքէջում:
Պահանջվող փաստաթղթերն են՝
1. Լուսանկար,
2. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր/նույնականացման քարտ),
3. Կրթական աստիճանը հաստատող փաստաթուղթ (մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողների համար),
4. Ակադեմիական տեղեկագիր (բոլոր գնահատականներով՝ առաջին կուրսից սկսած),
5. Մայր բուհում ուսանողի կարգավիճակը հաստատող տեղեկանք,
6. Օտար լեզվի իմացության վկայական,
7. Հրավեր-նամակ հյուրընկալող բուհի կողմից,
8. Ուսումնական համաձայնագիր (հյուրընկալող բուհում ուսումնասիրելիք դասընթացների ցանկ)
Անհրաժեշտության/առկայության դեպքում՝
9. Ֆիզիկական սահմանափակ կարողությունների կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
10. Սոցիալական անապահով կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
11. Հասարակական/քաղաքական անապահով կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,
12. Այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
