ԳԱԳԻԿ ԷՄԻՆՅԱՆ

Էմինյան Գագիկ — (Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի տնօրեն) 2023թ.  ուսուցիչների հերթական ատեստավորման շրջանակում մասնակցել եմ Վանաձորի պետական համալսարանի կողմից իրականացվող ուսուցիչների պարտադիր ատեստավորման դասընթացին՝ բոլոր բաղադրիչները ներառյալ:

 Հարկ եմ համարում նշել, որ դասընթացներն իրականացվել են հարմարավետ ֆիզիկական պայմաններում՝ ապահովված նյութատեխնիկական բազայով, ՏՀՏ ռեսուրսներով և ինտերակտիվ մեթոդների կիրառման համար անհրաժեշտ միջոցներով:

Դասընթացավարներն աչքի են ընկել իրենց բանիմացությամբ, ցուցաբերել են անհատական մոտեցում՝ դասընթացի յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ: