ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Անի Եղիազարյան (պատմության բակալավր) — Ավարտել եմ Վանաձորի պետական համալսարանի «Պատմություն» բաժինը, ունեմ բակալավրի որակավորում, իսկ այժմ սովորում եմ նույն մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրսում։

Փորձել եմ համատեղել մանկավարժի որակավորում տրամադրող դասընթացը հիմնական ուսմանս հետ. նպատակս է մանկավարժի որակավորում ստանալը և հետագայում նաև դպրոցում գործունեություն ծավալելը։

Դասընթացը բովանդակալից էր, հագեցած և արդյունավետ: Պիտի շեշտեմ, որ դասընթացը ստացված էր, քանի որ մեր ձեռք բերած հմտությունները կարող ենք նաև հետագայում կիրառել։ Շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի պետական համալսարանին՝ դասընթացը կազմակերպելու, ինչպես նաև բոլոր կազմակերպիչներին և դասախոսներին՝ մեզ գիտելիքներով զինելու համար։