ԱՇՈՏ ՊԱՊՈՅԱՆ

Աշոտ Պապոյան — (տեխն․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր) – Ինքս 1996թ. Գյումրիում հիմնել եմ հենակետային վարժարան, 15 տարի ղեկավարել եմ այն, 10 տարի դասավանդել եմ, իսկ 2012 թվականից, երբ ես դարձա արդեն մասնաճյուղի տնօրեն, թողեցի աշխատանքը վարժարանում: Հիմա կրկին անհրաժեշտություն է առաջացել, որ ես պետք է վարժարանում դասավանդեմ՝ զուտ պոլիտեխնիկական շահերից ելնելով:  Արդյունքում ես կանգնեցի փաստի առջև, քանի որ չունեմ մանկավարժական կրթություն. ես ավարտել եմ Պոլիտեխնիկական համալսարանը և դասավանդելու իրավունքից զրկվել եմ, քանի որ  10 տարի թողել եմ դասավանդումը դպրոցում։

Շատ ուրախ եմ, որ այդ բացը լրացնելու հնարավորությունը գտա Վանաձորի պետական համալսարանում. ճիշտն ասած այդպիսի առաջարկներ կային և՛ Երևանի Պոլիտեխնիկական համալսարանում, և՛ Երևանի պետական մանկավարժական համալսարանում, բայց Վանաձորի պետական համալսարանի առաջարկը  գրավեց ինձ և՛ գնային առաջարկով, և՛ աշխարհագրական դիրքով, քանի որ Գյումրիից այստեղ ավելի հեշտ է գնալ-գալը։

Դասընթացի ավարտին կարող եմ փաստել, որ հոյակապ կազմակերպված էր՝ բոլոր մանրուքները հաշվի  էր առնված, մասսնագետների վերաբերմունքը՝ խիստ դրական:  Ուսման ողջ ընթացքում միշտ ստացել ենք վերապատրաստման կենտրոնի աջակցությունը:  Համենայն դեպս Գյումրիում եթե հարցումներ լինեն ինձ, ես կառաջարկեմ այս 30 կրեդիտի հավաստագիրը ստանալ հենց ՎՊՀ-ում։