Մեր մասին

Բարի՛ գալուստ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի կայքէջ: Կայքէջը նպաստելու է կրթության ոլորտում առաջավոր փոփոխություններին Ձեր գլխավոր նպատակակետին հասնելու ճանապարհին:

Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը մասնագիտացված է տարաբնույթ վերապատրաստման դասընթացների կազմակերպման գործընթացում, որոնք միտված են շահառուների տարբեր խմբերի աշխատանքային հնարավորությունների ընդլայնմանը:

Աշխատաշուկայի զարգացող պահանջներին համապատասխան Կենտրոնն իրականացնում է վերապատրաստման և վերաորակավորման ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հետևյալ դասընթացները.

  • «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման դասընթաց»,
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար վերապատրաստման դասընթաց»,
  • «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող կրթական ծրագիր (մոդուլ)»,
  • «Կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 միավոր հավաքած ուսուցչի առարկայական վերապատրաստման դասընթաց»,
  • «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթաց»,
  • «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականի վերապատրաստման դասընթաց»,
  • «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման դասընթաց»: