Մշակույթի կենտրոն
Մշակույթի կենտրոն
Մշակույթի կենտրոնը ստեղծվել է 2010 թ. մարտի 1-ին:
Գործում է ըստ կանոնադրության, որտեղ նշված են կենտրոնի կառուցվածքն ու կառավարումը, խնդիրներն ու գործառույթները, աշխատակիցների և գործող խմբերի գործառույթները, աշխատանքային պարտականությունները:
Հիմնական նպատակներն են. համալսարանում գործող մշակույթի կառույցների աշխատանքներին աջակցումը, ՎՊՀ շրջանակներում միջոցառումների համակարգումը, ուսանողության շրջանում գեղագիտական ճաշակի բարձրացումը, ՎՊՀ ուսանողների մշակութային ունակությունների զարգացմանը խթանումը, տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերումը, ներբուհական և միջբուհական մշակութային միջոցառումների, փառատոնների անցկացումը, համերգների և ներկայացումների կազմակերպումը և այլն:
Մշտապես անցկացվում են մշակութային թեմաներով դասախոսություն-քննարկումներ, ֆիլմերի, ներկայացումների, գեղարվեստական երկերի դիտումներ և քննարկումներ, որոնց միջոցով ձևավորվում է ուսանողների գեղագիտական ճաշակը:
Ուսանողության շրջանում տաղանդավոր և շնորհալի ուսանողների հայտնաբերման նպատակով ՎՊՀ-ում վերակազմավորվել են վոկալ-գործիքային համույթը, ժամանակակից և ժողովրդական պարերի խմբերը, գրական և թատերական խմբակները:
Ազգային արժեքների սերմանման աշխատանքները, ինչպես նաև այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության դաստիարակումը ՎՊՀ-ում դարձել են մի շարք ավանդական միջոցառումների, ակցիաների, մրցույթների անցկացման խթան:
Մշակույթի կենտրոնը գործում է ըստ աշխատանքային պլանի, որտեղ առկա են աշխատանքի բովանդակությունը, ժամկետները, գործառույթները, պատասխանատուները և ինդիկատոր/ցուցիչը:
Համագործակցում է ՎՊՀ Արհկոմի, Ուսանողական խորհրդի, ֆակուլտետների և գործող բոլոր ստորաբաժանումների հետ:
ՎՊՀ Մշակույթի կենտրոնին կից գործող խմբերն են.
- Ժամանակակից և ժողովրդական պարերի խումբ
- Երգչախումբ
- Գրական խմբակ