Աշխատանքի տոնավաճառ

Աշխատանքի տոնավաճառ


Վանաձորի պետական համալսարանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառը մեկ հարկի տակ էր հավաքել մարզի գործատուներին, բուհի ուսանողներին ու շրջանավարտներին: Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին, համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը նշեց, որ միջոցառումը կրում է շարունակաական բնույթ և հնարավորություն է տալիս ավելի մեծ թվով գործատուների ու աշխատանք փնտրողների հանդիպելու մեկ վայրում:
Տոնավաճառի մասնակից գոործատուներին հանձնվեցին շնորհակալագրեր: Օրվա գեղարվեստական մասն ապահովեցին «Ադելաս» պարային համույթի շնորհալիները:

Previous Article
Next Article