Հանդիպում «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Վանաձորի պետական համալսարանում էին «Դասավանդի՛ր Հայաստան» կրթական հիմնադրամի շրջանավարտների հավաքագրման մենեջեր Անժելա Գալստյանը և ուսուցիչ-դեսպան Մարիա Մանուկյանը:
Այցի նպատակն էր ծանոթացնել ՎՊՀ ավարտական կուրսերի ուսանողներին հիմնադրամի կողմից առաջարկվող հնարավորություններին: Ներկայացվեցին հիմնադրամի տեսլականը և առաքելությունը, առաջնորդության զարգացման երկամյա ծրագիրը, STEM կրթաթոշակ տրամադրելու պայմանները, ինչպես դառնալ կամավոր և փոռձառության հնարավորությունը հիմնադրամում:
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ անկախ իրենց մասնագիտությունից, միանալ շարժմանը , աշխատել լավագույն մասնագետների հետ՝ միևնույն ժամանակ նպաստելով Հայաստանում կրթության որակի բարձրացմանն ու գյուղական համայնքների զարգացմանը:
Հանդիպմանը ներկա էին համալսարանի շրջանավարտներ, «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի ուսուցիչ-դեսպաններ Վեներա Աբովյանը և Դոնարա Մանուկյանը, ովքեր ներկայացրեցին իրենց աշխատանքային փորձը, խոսեցին հանդիպած մարտահրավերներից, դրանց հաղթահարման ուղիներից և ձեռքբերումներից:
Հանդիպումն ավարտվեց արդյունավետ և հետաքրքիր հարցուպատասխանով: