«Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում» խորագրով 6-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում» խորագրով 6-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան

Հումանիտար գիտությունների ֆակուլտետ

Հարգելի′ գործընկեր

Հրավիրում ենք Ձեզ՝ մասնակցելու

«Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համաշարում»

 խորագրով

 6-րդ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ,

որը տեղի կունենա 2022 թ. հոկտեմբերի 14-15-ին:

Գիտաժողովի նպատակները

1. Գրականագիտության, լեզվաբանության, միջմշակութային հաղորդակցության, թարգմանագիտության, լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկաների ոլորտում գիտական հետազոտությունների և գործնական աշխատանքների արդիական ու հեռանկարային ուղղությունների որոշարկում.

2. Գիտական փորձի լայն փոխանակում, գիտական և գործնական իմացությունների միահյուսման ուղիների որոնում:

 Գիտաժողովի աշխատանքի ուղղությունները.

  1. Լեզվաբանություն

Լեզուն՝ որպես մշակույթի հասկացույթ

 Գենդերային լեզվաբանություն

Ազգալեզվաբանություն

Աշխարհի լեզվական պատկերը

Լեզվի պատմություն

Լեզվի հաղորդակցային հայեցակետերը

Կրոնական տեքստերի լեզվաբանական հայեցակետերը

  • Գրականություն

Գրականության պատմություն և տեսություն

Գրականությունը մշակույթի համատեքստ

Գրականությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության գործոն

Գրականությունը 20-21-րդ դարերի սահմանակետում

Առասպելը՝ որպես գրականության նախատիպ

Համաշխարհային գրականության համեմատական ուսումնասիրություն

Գրական երկերի դիցաբանաստեղծական խոսույթը

Գրականություն և կրոն

  • Լեզուների և գրականության դասավանդում

Լեզուների և գրականության դասավանդման նորարարական մեթոդները

          Լեզվական գործոնի դերը կրթական համակարգում ՝ ըստ բոլոնյան գործընթացի

             Միջմշակութային կոմպետենցիաների կազմավորումը

             Լեզվաբանական կրթության իրազեկավորումը

             Բանասիրական գիտակարգերի դասավանդման մեթոդական հայեցակետերը

  • Թարգմանության տեսություն և գործնական թարգմանություն

Թարգմանության մեթոդաբանություն

Թարգմանաբանության արդի խնդիրները

Գեղարվեստական տեքստը՝ որպես թարգմանության առարկա

Թարգմանությունը՝ որպես միջմշակութային հաղորդակցության միջոց

Թարգմանության լեզվաբանական հայեցակետերը

Գիտաժողովի աշխատանքային լեզուները

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնակցությունը գիտաժողովին

Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է ժամանակին ներքոբերյալ նյութերն էլեկտրոնային տարբերակով ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ o.cafedra@yandex.ru

  1. Դիմում-հայտ (1-ին հավելվածում ներկայացված ձևով ) — մինչև 2022 թ. հունիսի 1-ը:

2. Հոդվածը (2-րդ հավելվածում ներկայացված պահանջներով) — մինչև 2022 թ. սեպտեմբերի 15-ը:

Գիտաժողովի նյութերի հրատարակությունը

Գիտաժողովը կանցկացվի Վանաձորի պետական համալսարանում 2022 թ. հոկտեմբերի 14-15-ին, սկիզբը` ժամը 1200-ին (մասնակիցների գրանցումը` ժամը 1130-ին):

Տեղեկատվական հեռախոսահամարներ՝ (+374) (0322) 20917 (գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Վարդգեսի Հովսեփյան), +374) 93-97-30-57 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ՝ Տարոն Ռուդոլֆի Դանիելյան — պատասխանատու քարտուղար), (+374) 93-00-83-80 (օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ՝ Թադևոս Վրույրի Թադևոսյան  —  նախագահ), (+374) 93-84-54-99 (հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. դոցենտ՝ Հերմինե Ռուդոլֆի Բաբուռյան —  փոխնախագահ)

Հավելված 1. Գիտաժողովին մասնակցելու դիմումհայտի ձևը

Անունը, հայրանունը, ազգանունը 
Գիտական աստիճանը, կոչումը 
Զեկույցի թեման 
Աշխատավայրը / ուսումնառության վայրը (լրիվ անվանումը) 
Պաշտոնը 
Հեռախոսահամար(ներ)ը 
Մագիստրանտների և ասպիրանտների համար նշել մասնագիտությունը և կուրսը 
Էլեկտրոնային փոստի հասցեն 
Հասցեն 
Համառոտագրություն (մինչև 200 բառ) 

Հավելված 2

Ներկայացվելիք նյութերի պահանջները

Հոդվածը կարելի է ներկայացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով: Ընդունվում են միայն ԱՆՏԻՊ հոդվածները: Գիտաժողովի առկա մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության վկայագրեր:

Համակարգչային ձևավորումը

Համակարգչային շարվածքը՝ Microsoft Office Word 2007 ծրագրով, A4 չափսի թղթի վրա:

Լուսանցքները՝ վերևից (Top)՝ 20 մմ, ներքևից (Bottom)` 25 մմ, ձախից (Left)` 30 մմ, աջից (Right)՝ 10 մմ:

Տառատեսակը՝ Unicode (Sylfaen):

Տառաչափը՝ 12:

Միջտողային հեռավորությունը (Line spacing)՝ 1.5:

Պարբերությունը (First line)` 0,75 սմ:

Չկիրառել մեկից ավել միջբառային բացակ:

Աղյուսակները, գծագրերը, նկարներն ու այլ պատկերները պետք է ունենան համարակալում.

վերնագրային բացատրության տառաչափը՝ 10, թավ, շեղ (Bold, Italic): Դրանց բարձրությունը չպետք է գերազանցի 1,70 մմ-ը, լայնությունը՝ 1,10 մմ-ը: Աղյուսակների տեքստը պետք է լինի 10 տառաչափով:

Բանաձևերը և մաթեմատիկական արտահայտությունները ներկայացվում են Microsoft Equation, շեղ, 10 տառաչափով, իսկ հիմնականները՝ մեջտեղում առանձին տողով: Դրանք կարող են համարակալվել նույն տողի աջ անկյունում՝ կոր փակագծերի մեջ՝ ():

Այն աշխատանքների համար, որոնք պարունակում են սիմվոլներ և Sylfaen տառատեսակի մեջ չկան, պարտադիր է նաև դրանց էլեկտրոնային ֆոնտը:

Առաջին էջի վերևում՝ մեջտեղում, տրվում է վերնագիրը՝ թավ գլխատառերով, հաջորդ տողում՝ անունը և ազգանունը (թավ և շեղ):

Հաջորդ տողում գրել «Հանգուցային բառեր»՝ 8-10 հանգուցային բառերով: Վերնագրում գործածված բառերը չպետք է կրկնվեն հանգուցային բառերի շարքում:

Տեքստում հղումները տրվում են ուղղանկյուն փակագծերում`[][1]:

Ծանոթագրությունները տրվում են էջի ներքևում՝ աճման կարգով համարակալված:

Տեքստի վերջում գրվում է «Գրականություն» բառը, հաջորդ տողից՝ գրականության ցանկը՝ համարակալված այբբենական կարգով:

Գրականության ցանկին հաջորդում են ամփոփումները՝ երկու լեզվով[2], հանգուցային բառերով: Ամփոփումները պետք է լինեն նույնական և բաղկացած լինեն 80-100 բառից:

Ամփոփման վերնագրից հետո՝ հաջորդ տողում, գրվում է անունը, ազգանունը և առանձին տողերով՝ «Ամփոփում» բառը, հանգուցային բառերը, ամփոփման տեքստը՝ համապատասխան լեզվով:

Հոդվածի ծավալը՝ 6-12 էջ:

            Թղթային տարբերակով ուղարկելիս պարտադիր է հեղինակի ստորագրությունը առաջին և վերջին էջերին:

            Գրագողությունը բացառելու համար հոդվածները կտպագրվեն միայն հատուկ փորձաքննություն անցկացնելուց հետո:

            Եթե հոդվածի հեղինակը ասպիրանտ կամ մագիստրանտ է, ապա անհրաժեշտ է գիտական ղեկավարի երաշխավորագիրը:

            Օդանավակայանից համալսարան և համալսարանից օդանավակայան փոխադրում նախատեսված չէ:

       Գիտաժողովի մասնակիցներին կուղարկվի գիտաժողովի նյութերի ժողովածուի էլեկտրոնային և գրքային տարբերակները:

Կազմակերպական հանձնաժողովի հասցեն՝

ՀՀ, ք. Վանաձոր,

Տիգրան Մեծի 36,

Կազմակերպական հանձնաժողովի նախագահ՝ Վարդուհի Վարդգեսի Հովսեփյան


[1] Օրինակ՝ [5, 60], 8, [136-151], որտեղ 5-ը և 8-ը գրականության ցանկի համապատասխան համարներն են, իսկ 60-ը, 136-151-ը` համապատասխան էջերը:

[2] Եթե տեքստը հայերեն է, ամփոփումները ներկայացվում են նախ՝ ռուսերեն, ապա՝ անգլերեն, եթե ռուսերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ անգլերեն, եթե անգլերեն է, նախ՝ հայերեն, ապա՝ ռուսերեն: Օտարերկյա հեղինակների հոդվածների հայերեն ամփոփումները կազմում է խմբագրական խորհուրդը:

Previous Article
Next Article