Ստորագրվեց համագործակցության նոր  հուշագիր

         Հունվարի 16-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Ռուստամ Սահակյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Հանդիպմանը ներկա էին քաղաքապետարանի և համալսարանի ներկայացուցիչներ:

Այս կարևոր նախաձեռնությունը նպատակ ունի խթանել Վանաձորում զբոսաշրջության ոլորտի զարգացումը և նպաստել ոլորտի համար որակյալ մասնագետների պատրաստմանը։  

Համագործակցության շրջանակում կողմերը նախատեսում են․ 

  • Վանաձոր համայնքի պատմամշակութային հուշարձանների, ճանաչելի և հետաքրքրություն ներկայացնող այլ շինությունների ու վայրերի թվայնացում,  
  • զբոսաշրջային երթուղիների և քայլուղիների մշակում, թվայնացում և ներդրում,  
  • զբոսաշրջության ոլորտի կարիքների և առաջնահերթությունների վերհանում՝ խորքային հետազոտությունների հիման վրա,  
  • համալսարանի համապատասխան մասնագիտությունների ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների արդյունավետ կազմակերպում,  
  • զբոսաշրջության ոլորտի մասնագետներ պատրաստելու համար բարեկարգ և ժամանակակից միջավայրի ստեղծում։  

   Այս հուշագիրը հիմնված է երկու կողմերի փոխադարձ հետաքրքրությունների և պատասխանատվության վրա։ Ռեկտոր Ռուստամ Սահակյանը և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը բարձր են գնահատում նման համագործակցության կարևորությունը՝ այն համարելով հզոր խթան Վանաձորի տնտեսության և մշակութային ժառանգության պահպանման համար։  Այն  խոստանում է դառնալ արդյունավետ համագործակցության օրինակ՝ միավորելով կրթությունը, հետազոտությունն ու համայնքային զարգացումը՝ հանուն ընդհանուր բարգավաճման։ 

Previous Article
Next Article