Վանաձորի պետական համալսարանում ամփոփվեց «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագրի հերթական հաջողված փուլը

2026 թ․ փետրվարի 13-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում տեղի ունեցավ «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

Հոկտեմբերի 3-ից փետրվարի 3-ը տևած դասընթացների արդյունքում 26 մանկավարժներ վերապատրաստվել են 12 առարկայական ուղղություններով, հնարավորություն ունեցել իրականացնելու փորձի փոխանակում համալսարանի առաջատար մասնագետների հետ և արդեն տիրապետում են ժամանակակից մանկավարժահոգեբանական ու մեթոդական նորագույն գործիքակազմին։

Համալսարանի ռեկտոր, մանկ․ գիտ․ դոկտոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ Արմեն Ծատուրյանը, շնորհավորելով մասնակիցներին և դասավանդողներին, հանձնեց  վկայագրերն ու հավաստագրերը՝ կարևորելով ուսուցչի շարունակական մասնագիտական զարգացումը  կրթության որակի բարձրացման գործընթացում։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում բեղմնավոր գործունեություն։

Previous Article
Next Article