ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ 30 ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Վանաձորի պետական համալսարանը «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտները:
Դասընթացները կազմակերպվում են առկա և հեռավար ձևաչափերով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է 2026 թ.հունվարի 9-ից փետրվարի 20-ը ներառյալ, բուհի Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնում լրացնել հայտադիմումը։
Դասընթացի արժեքը` 200.000 դրամ (Վանաձորի պետական համալսարանի հաշվեհամար` 16036107814200):
Դասընթացի մեկնարկը կտրվի սույն թվականի մարտից:
Հայտադիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1․ Ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը
2. Մեկ լուսանկար (3×4 չափսի)
3. Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
(անձնագիր կամ նույնականացման քարտ)
4. Փոխանցված գումարի անդորրագիրը:
Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ (0322) 4-18-53 կամ 077-23-02-77:
