Հունիսի 30-ին Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ
Նիստի օրակարգը՝ ութ հարցով, հաստատվեց միաձայն:
Նախ պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական և մանկավարժական կարողություններին ներկայացվող պահանջների մշակման մասին զեկույցով հանդես եկավ ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը: Զեկույցը միաձայն հաստատվեց:
ԲՈԿ-ի կողմից ՎՊՀ գիտությունների թեկնածուների ատենախոսության ղեկավարման իրավունք ստանալու հարցի մասին զեկուցեց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Հովսեփյանը: Այն ևս հաստատվեց:
Նիստում հաստատվեց նաև օրակարգային երրորդ՝ 2022/2023 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման ընդունելության համար նախատեսվող տեղերի հաստատման մասին զեկույցը՝ զեկ. կրթական գործընթացների կառավարման բաժնի ղեկավար Ա.Գևորգյան:
Հաջորդ, այն է՝ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 2022-23 ուստարվանից նոր ներդրվող ուսումնական պլանների հաստատման հարցը՝ զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան, ևս հաստատվեց:
Շրջանավարտների հետ հետադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հ.Պապոյանը: Զեկույցն ընդունվեց ի գիտություն:
Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար՝ Ա. Հարությունյանի զեկույցը ՎՊՀ-ի հայցորդների անհատական պլանների հաստատման մասին էր: Այն ընդունվեց միաձայն:
Գիտխորհրդի նիստում հաստատվեց նաև ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանի հաջորդ զեկույցը՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման և հաշվառման կանոնակարգի մասին:
Գիտական խորհրդի նիստը եզրափակեց գիտքարտուղար Ս.Բեժանյանը՝ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտներ Ա. Սանթոյանի և Շ. Ղուկասյանի՝ «Գրաբարի-(ը)ն ձայնորդահանգ բառույթները ժամանակակից հայերենում» աշխատանքը տպագրության երաշխավորելու մասին զեկույցով:
Նիստի օրակարգային վերջին հարցը ևս հաստատվեց միաձայն: