Կայացավ գիտական խորհրդի 2022թ.-ի տարեվերջյան նիստը
Դեկտեմբերի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի Ձեռներեցության և նորարարությունների զարգացման կենտրոնում (SMART CAFFE) կայացավ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը: Համալսարանի ռեկտոր Ռ. Սահակյանը շնորհավորեց մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս մ.գ.թ. Լյուդմիլա Դանիելյանին և արվետի և սպորտի ամբիոնի դասախոս Աննա Հովհաննիսյանի դոցենտի կոչում ստանալու կապակցությամբ:
Գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց քիմիայի և կենսաբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Մխիթարյանի գործը՝ դոցենտի գիտական կոչում շնորհելու համար: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հ. Մխիթարյանին շնորհվեց գիտական կոչում:
Հաջորդիվ ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Մարինե Թեմուրյանը ներկայացրեց համալսարանի 2023թ. տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը: Այն ընդունվեց ի գիտություն:
Զեկույցներով հանդես եկան ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը: Ի գիտություն ընդունվեցին ուսումնական աշխատանքների հաշվետվությունը, գիտական աշխատանքների հաշվետվությունը, ֆակուլտետների տարեկան հաշվետվությունները:
Հաստատվեցին ֆակուլտետների աշխատանքային ռազմավարության գործողությունների կարճաժամկետ (օպերացիոն) պլանները:
Հաստատվեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում «ՀՀ դպրոցականների օլիմպիադաների անցկացման կանոնակարգ»-ի փոփոխությունը՝ զեկուցող իրավաբան Քրիստինե Ղազարյան:
Տպագրության երաշխավորվեց Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի դոցենտ, ի․գ,թ․ Քրիստինե Ղազարյանի «Աշխատանքային իրավունք դասընթացի խնդիրների ժողովածու» ուսումնամեթոդական ձեռնարկը:
Նիստի ավարտին հնչեցին շնորհավորանքներ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: