Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման դասընթացի մասնակիցները ստացան ավարտական վկայականներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Վանաձորի պետական համալսարանի կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնը հունիսի 26-ից հուլիսի 14-ն իրականացրեց հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար վերապատրաստման դասընթաց:
Դասընթացն իրականացվեց առկա և հեռավար ձևաչափերով: Դասընթացները վարեց Գնել Տիգրանյանը, ով տնօրենների վերապատրաստումների մեծ փորձառություն ունի:
Դասընթացի բոլոր մասնակիցներին շնորհավորեց և վկայականներ հանձնեց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Կոստանդյանը։