Ավարտական դիպլոմներ շնորհվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտներին
Նոյեմբերի 25-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դահլիճում հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի հեռակա ուսուցման համակարգի շրջանավարտներին հանդիսավորությամբ հանձնվեցին ավարտական դիպլոմներ։ Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, մաղթելով մասնագիտական հաջողություններ:
Շրջանավարտներին շնորհավորեցին և դիպլոմները հանձնեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան, տ․գ․թ․, դոցենտ Հրայր Պապոյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ մ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բաղդասարյանը, էկոնոմիկայի իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ տ․գ․թ․, դոցենտ Վիկտորյա Հարությունյանը, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ մ․գ․թ․, դոցենտ Արման Բարսեղյանը։
Բուհի հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի աստիճան շնորհվեց 58 շրջանավարտների։