Ավարտական դիպլոմներ ստացան հասարակական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտները
Նոյեմբերի 23-ին ավարտական դիպլոմներ ստացան հասարակական գիտությունների ֆակուլտետի «Կառավարում», «Իրավագիտություն», «Դպրոցական մանկավարժություն», «Սոցիալական մանկավարժություն», «Ֆիզիկական կուլտուրա և սպորտային մարզումներ» մասնագիտությունների գծով հեռակա ուսուցումն ավարտած թվով 74 շրջանավարտները:
Շրջանավարտներին ավարտական դիպլոմները հանձնեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Հրայր Պապոյանը, էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Վիկտորյա Հարությունյանը, արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ Արման Բարսեղյանը և մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և մաղթում հաջողություն՝ մասնագիտական ոլորտում: