Վանաձորի պետական համալսարանում կայացավ  2025-2026 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը

Սեպտեմբերի  25-ին  «Վանաձորի Հ․ Թումանյանի  անվան  պետական  համալսարան» հիմնադրամում  կայացավ 2025-2026  ուստարվա գիտխորհրդի առաջին  նիստը։  Օրակարգը հաստատվեց միաձայն։

Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Մովսիսյանը ներկայացրեց տեղեկատվություն՝  դոցենտի գիտական կոչման հավակնորդներ     մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս  Գագիկ Էմինյանի  և  մանկավարժական գիտությունների թեկնածու, ավագ դասախոս Լուսիկ Միրաբյանի կատարած գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ։

Տեղի ունեցավ փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լիլիթ Բաղդասարյանը։                                                                             

 Քվեարկության  արդյունքում   Գագիկ  Էմինյանը  և  Լուսիկ  Միրաբյանը  ձայների  ճնշող  մեծամասնությամբ  արժանացան  դոցենտի  գիտական  կոչման։

Գիտական քարտուղար Սեդա Բեժանյանը զեկուցեց օրակարգային հաջորդ հարցը՝  գիտական  խորհրդի  2025-2026  ուստարվա  աշխատանքային  պլանը, որը քննարկվեց և հաստատվեց գիտխորհրդի կողմից։

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց ամբիոնների գիտահետազոտական ուղղությունները և թեմաները։

Վանաձորի պետական համալսարանի իրավաբան Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության  կարգը:

 Քննարկումների արդյունքում գիտխորհրդում հաստատվեցին նաև վերոնշյալ զեկույցները։

Previous Article
Next Article