Վանաձորի պետական համալսարանը հանդիսավորությամբ ճանապարհեց 2024-2025 ուստարվա շրջանավարտներին
Հուլիսի 22-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կայացավ Վանաձորի պետական համալսարանի 2024-2025 ուստարվա բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։
Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցավ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը՝ շրջանավարտներին մաղթելով պատասխանատու, ազնիվ ու արդար գործունեություն, քանզի նրանք են մեր հայրենիքի ապագան կերտողները։
Շնորհավորում ենք, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող այս նշանակալի ձեռքբերումը դառնա ոգեշնչման աղբյուր՝ նոր հնարավորությունների, շարունակական նվաճումների ու մասնագիտական հաջողությունների համար։ Մաղթում ենք նպատակասլացություն, ստեղծագործ ուղի և առաջընթաց կյանքի նոր փուլում։













