Մեկնարկել է 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի մրցաշարը

Մեկնարկել է 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի մրցաշարը

Ապրիլի 10-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցում մեկնարկեց Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի մրցաշարը։ 2023-2024 ուստարվա «Ռեկտորի գավաթ» ֆուտզալի առաջնությանը մասնակցում են հետևյալ 6 թիմերը․

1. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ 1,

2. Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ 2,

3. Բնական գիտությունների ֆակուլտետ,

4. Հասարակական գիտությունների ֆակուլտետ,

5. ՎՊՀ հենակետային վարժարան,

6. ՎՊՀ քոլեջ։

Ֆուտզալի առաջնությունը կընթանա 5 շրջափուլով: Հաղթող թիմն ու լավագույն խաղացողները հայտնի կդառնան եզրափակիչ խաղից հետո, որը կկայանա ապրիլի 16-ին: Մրցաշարի նպատակն է ուսանողների շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը, սերմանել հետաքրքրություն դեպի առողջ ապրելակերպը, ի վերջո՝ զարգացնել ֆուտզալը Վանաձորի պետական համալսարանում, ինչի արդյունքում լավագույն խաղացողներից կձևավորվի հավաքական թիմ, որը հնարավորություն կունենա մասնակցելու և ուժերը փորձելու տարբեր միջբուհական առաջնություններում:

Previous Article
Next Article