Տեղի ունեցավ գիտխորհուրդի արտահերթ նիստ

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի նիստերի դահլիճում նոյեմբերի 20-ին կայացավ գիտխորհրդի արտահերթ նիստ:

Օրակարգը հաստավեց միաձայն:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան»  հիմնադրամի 2025/2026 ուստարվա մագիստրոսի  կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկը  և ընդհանուր տեղերի (անվճար, վճարովի)  քանակը։

Օրակարգի հաջորդ հարցը «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2025/2026 ուստարվա բակալավրի  ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա, հեռակա)  հաստատված մասնագիտությունների վարձավճարների հաստատում էր։  

Քննարկումների արդյունքում հաստատվեցին 2025/2026 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով (առկա, հեռակա) ընդունելության մասնագիտությունների ցանկը, ընդհանուր տեղերի  քանակը, իսկ 2025/2026 ուստարվա բակալավրի  ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրով (առկա, հեռակա)  հաստատված մասնագիտությունների վարձավճարները որոշվեց թողնել անփոփոխ։

Previous Article
Next Article