Ավարտական վկայականներ ստացան ՎՊՀ-ում կազմակերպված «Հաշվապահական հաշվառում» դասընթացի մասնակիցները
Հուլիսի 20-ին ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը ՎՊՀ դահլիճում ընդունեց «Հաշվապահական հաշվառում» դասընթացի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Բարսեղյանին և դասընթացի բոլոր մասնակիցներին։
Երեք ամիս տևած դասընթացում ներառված էին հաշվապահական հաշվառման հիմունքներ, ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրություններ մասնաբաժինները, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման գործնական գիտելիքներ, ինչպես նաև «Taxservice», «e-invoicing», «JSignPdf» ծրագրերի պրակտիկ կիրառման հմտություններ:
Ռեկտոր Ռ․Սահակյանը շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և շնորհեց ավարտական վկայականներ։
Հիշեցնենք, որ դասընթացները կրելու են պարբերական բնույթ։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում ստացած գիտելիքների արդյունավետ կիրառում։