Հանդիպում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի հետ

Հանդիպում Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի հետ

Հուլիսի 19-ին  ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը իր աշխատասենյակում ընդունեց Բրիտանական խորհդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՎՊՀ կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը և Բրիտանական խորհրդի անգլերենի ուսուցիչների շարունակական կրթության ծրագրավար Տաթևիկ Մարտիրոսյանը։

Դեռևս ամիսներ առաջ կայացած առցանց հանդիպման ժամանակ երկու կողմերն էլ համագործակցության պատրաստակամություն էին հայտնել և այս հանդիպման ժամանակ առավել մանրամասն քննարկեցին ապագա պլանները՝ կապված տարածաշրջանում անգլերենի որակի բարձրացման, IELTS թեստի իրազեկման, անգլերենի ուսուցիչների մասնագիտական կրթության հետ։

Համագործակցության առաջին քայլը կլինի ՎՊՀ գրադարանում Բրիտանական խորհրդի կողմից հագեցած անկյան ստեղծումը, որն էլ հիմք կհանդիսանա հետագա առավել հիմնարար գործունեության համար։

Previous Article
Next Article