«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հանդիսավոր նշվեց ուսանողության  միջազգային օրը

Նոյեմբերի 18-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում հանդիսավոր  նշվեց ուսանողության միջազգային օրը։ Առավոտյան ուսանողներին դիմավորեցին բարեմաղթանքներով։ Այնուհետև  համալսարանի և քոլեջի ուսանողները մասնակցեցին բուհի բակում բազկամարտի և պարանի ձգում մարզաձևի մրցումներին։ Բուհի ռեկտոր Ռուստամ Սահակյանը պատվոգրերով պարգևատրեց լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին։

Ուսանողության օրվան նվիրված  բուհի ուսանողները  ռեկտոր Ռուստամ Սահակյանի հետ իրականացրին քայլարշավ դեպի Թագավորանիստի բլուր։  Քիմիայի և կենսաբանության ամբիոնի վարիչ ք․գ․թ․, դոցենտ Արմինե Ղազարյաը և նույն ամբիոնի ավագ դասախոս գ․գ․թ․ դոցենտ Լիլիյա Բայրամյանը պատմեցին բլուրի մասին, որ այն հանդիսանում է Փամբակ և Տանձուտ գետերի միախառման վայր։ Պատմության ամբիոնի ավագ դասախոս պ․գ․թ․ Բենիկ Վարդանյանն էլ ներկայացրեց բլուրի պատմական նշանակության մասին։

Միջոցառումն ուղեկցվեց կիթառի գեղեցիկ երաժշտական կատարումներով։

Previous Article
Next Article