Վանաձորի պետական համալսարանը դիպլոմներ շնորհեց հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի շրջանավարտներին
Հուլիսի 18-ին Վանաձորի պետական համալսարանի դահլիճում հանդիսավորությամբ հանձնվեցին հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի շրջանավարտների դիպլոմները: Արարողությանը ներկա էին բուհի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը, ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Հրայր Պապոյանը, ամբիոնների վարիչներ, ծնողներ և ուսանողներ:
Բուհի հասարակական գիտությունների ֆակուլտետի բակալավրի աստիճան շնորհվեց 126 շրջանավարտների, որոնցից 70-ը համալսարանն ավարտեց գերազանց առաջադիմությամբ:
Շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին և մաղթում բարի երթ՝ հետագա ուսումնառության և կյանքի այլ բնագավառներում: