Ամփոփվեց «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման 30-ժամյա դասընթացը»
Ապրիլի 17-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում ամփոփվեց «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման 30-ժամյա դասընթացը»: Ներկաներին ողջունեց և վստահության համար շնորհակալություն հայտնեց համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը:
Վերապատրաստման դասընթացն իրականացրած մասնագետները ռեկտորի կողմից ստացան հավաստագրեր, իսկ մասնակիցները՝ վկայականներ:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման 30-ժամյա դասընթաց»-ի մասնակիցներին և մաղթում մասնագիտական հաջողություններ: