ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

Դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի արտահերթ նիստը։

Մասնակիցների բաց քվեարկությամբ ընդունվեց նիստի օրակարգը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը ներկայացրեց օրակարգի հարցերը:

Գիտխորհուրդը հաստատեց բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 2022-23 ուստարում ներդրվող ուսումնական պլանները։

Հաստատվեց  2022-23 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով  առաջին կուրսերում դասավանդվող մասնագիտական «Օտար լեզու»,  մասնագիտական «Ռուսաց լեզու», «Կիրառական տեղեկատվական համակարգեր ըստ ոլորտի» դասընթացները հոսքերով կազմակերպելու հարցը:

Հաստատվեցին  նաև «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման  հաշվառման կանոնակարգում և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ECTS հենքով կրթական ծրագրերի և մասնագիտությունների ուսումնական պլանների մշակման, հաստատման, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգում առաջարկված փոփոխությունները:

Previous Article
Next Article