Կայացավ 2022-2023 ուստարվա գիտխորհրդի առաջին նիստը
Սեպտեմբերի 15-ին Վանաձորի պետական համալսարանում քվորումի առկայությամբ մեկնարկեց ընթացիկ ուսումնական տարվա գիտխորհրդի առաջին նիստը: Օրակարգը՝ բաղկացած հինգ հարցից, հաստատվեց միաձայն:
Օրակարգային առաջին հարցը, այն է՝ «գիտական խորհրդի 2022-2023 ուստարվա աշխատանքային պլանի քննարկում և հաստատում», զեկուցեց գիտքարտուղար Ս.Բեժանյանը: Ուսումնական տարվա գլխավոր փաստաթուղթը հաստատվեց միաձայն:
Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Ա.Խաչատրյանի զեկույցը՝ «2021-22 ուստարվա 2-րդ կիսամյակի արտադրական պրակտիկայի արդյունավետության վերլուծություն՝ ըստ շահագրգիռ խմբերի», ևս ընդունվեց միաձայն:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյանը հանդես եկավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Մագիստրատուրայի հեռակա ուսուցման համակարգի 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության ընթացակարգ» զեկույցով, որը ևս հաստատվեց միաձայն:
Ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց նաև օրակարգի չորրորդ հարցը՝ «2022թ. հունիսի 30-ին ՎՊՀ գիտխորհրդում հաստատված բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 2022-2023 ուստարվանից ներդրված ուսումնական պլանների փոփոխությունների հաստատում»՝ զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ.Կոստանդյան:
Գիտխորհրդի անդամների հավանությանն արժանացավ նաև օրակարգային վերջին հարցը, որը ներկայացրեց գիտքարտուղար Ս.Բեժանյանը: Միաձայն որոշվեց տպագրության երաշխավորել «Մանկավարժության և հոգեբանության ամբիոն»-ի դոցենտ Վ. Միրզոյանի՝ «Հոգեկան զարգացման հապաղում ունեցող երեխաների գնահատում և աջակցություն» ուսումնամեթոդական ձեռնարկը: