π թվի օրը՝ Վանաձորի պետական համալսարանում
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ համալսարանում նշվեց π թվի օրը:
Պի (π) թիվը ամենահայտնի և ամենախորհրդավոր մաթեմատիկական հաստատունն է, որը արտահայտում է շրջանագծի հարաբերությունը շրջանի տրամագծին:
Այն օգտագործում են համաշխարհային վիճակագրության, եղանակի կանխագուշակման և այնտեղ, որտեղ պահանջվում է մեծ հաշվարկային հզորություն:
Այն երբեք չի կրկնվում և երբեք չի վերջանում, եթե այն գրված է տասնորդական տեսքով:
Հետաքրքիր է, որ հանրահայտ Քեոփսի բուրգը պի թվի «մարմնացումն է», քանի որ նրա բարձրության հարաբերակցությունը հիմքի պարագծին տալիս է π թիվը:
Այս տոնը 1987 թվականին առաջարկել է ֆիզիկոս Լարի Շոուն, ով նկատել է, որ ամսաթվերի գրման ամերիկյան համակարգում (ամիս/օր) ամսաթիվը՝ մարտի 14-ը, 3/14 է, իսկ ժամը՝ 1:59:26-ը, համընկնում է π թվի առաջին թվանշանների հետ (3,1415926…):
Կարելի է նշել նաև, որ այս նույն օրը ծնվել է հարաբերականության տեսության հիմնադիր Ալբերտ Էյնշտեյնը:
Բնական գիտությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները շրջեցին համալսարանի գլխավոր և վարչական մասնաշենքերում, ներկայացրին π թվի առանձնահատկություններն ու կարևորությունը մարդկության կյանքում, ստացան շնորհավորանքներ և մատուցեցին օրվա խորհուրդը կրող անակնկալներ: